Ալֆրեդ Շրյոդերը պաշտոնապես նշանակվեց «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Շրյոդերը ժամանակին աշխատել է ամստերդամցիների նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մարզչական շտաբում, «Բարսելոնայում» Ռոնալդ Կումանի մարզչական շտաբում, «Հոֆենհայմում» և «Բրյուգեում»։
Հիշեցնենք, որ 49-ամյա հոլանդացու գլխավորությամբ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդես է եկել «Հոֆենհայմում» և «Բրյուգեում»։