«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է, որ ցանկանում է ապացուցել իր նախկին ակումբին, որ սխալվել են իր հետ կապված։
«Իմ մտքերն ուղղված են «Մանչեսթեր Յունայթեդին» ցույց տալ, որ նրանք սխալ էին իմ հարցում: Նրանք կասկածներ ունեին իմ նկատմամբ, երկար մտածում էին, թե արդյոք ինձ նոր պայմանագիր առաջարկեն։ Ինչպե՞ս կարող ես խաղացողին ասել, որ նա քեզ պետք է, բայց միևնույն ժամանակ նոր պայմանագիր չառաջարկես։ Ես երբեք նման բան չէի տեսել»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիոն։
Ռոմանո.
Հունիսի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Պոգբայի հեռանալու մասին։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 27 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։