Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը խոսել է «Բայերի» կողմից իր նկատմամբ հետաքրքրվածության մասին
«Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է իմ ծառայություններով։ Իմ ներկայացուցիչները շփվում էին նրանց հետ։ Ամեն ինչ գնում էր դեպի հստակություն, սակայն այդպես էլ գործարք տեղի չունեցավ։
Ես չեմ հարցրել՝ ինչու չկայացավ տեղափոխությունը։ Ամեն դեպքում, չեմ տխրել, քանի որ «Դինամոյում» ամեն ինչ ինձ դուր է գալիս»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Զախարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։