Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ծրագրում է նոր ակումբային մրցաշար ստեղծել մինչև Չեմպիոնների լիգայի 2024 թվականի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է L’Equipe-ը։
Մրցաշարը պետք է անցկացվի ամեն տարի, որին կմասնակցեն չորս ակումբներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի հաղթողները և եվրոպական թոփ լիգաների լավագույն ակումբները։
Մրցաշարը, որը բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, երրորդ տեղի համար խաղից և եզրափակիչից, նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում։
2024 թվականից ՈՒԵՖԱ-ն կփոխի Չեմպիոնների լիգայի ձևաչափը. մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 36 թիմ։