Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը Ազգերի լիգայի Ուելսի դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել:
Սա «Բարսելոնայի» հարձակվողի 42-րդ գոլն է «նարնջագույնների» կազմում։
Այսպիսով, նա 2-րդ տեղում է ազգային հավաքականի պատմության մեջ այս ցուցանիշով՝ հավասարվելով Կլաես-Յան Հունտելարին։
Նիդեռլանդների հավաքականի ռեկորդակիրը Ռոբին վան Պերսին է՝ 50 գոլով։