Ազգերի Լիգայի A դիվիզիոնում տեղի ունեցան չորրորդ տուրի հերթական հանդիպումները։
Անգլիայի հավաքականը ջախջախիչ՝ 0-4 հաշվով պարտվեց Հունգարիային։ Հունգարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոլանդ Շալայն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոլտ Նագին և Դանիել Գազդագը։
Գերմանիան 5-2 հաշով հաղթեց Իտալիային։ Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, մեկական անգամ էլ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Իլկայ Գյունդոգանը, և Թոմաս Մյուլլերը։ Իտալացիների գոլերը խփեցին Վիլֆրեդ Նյոնտոն և Ալեսանդրո Բաստոնին։
Նիդեռլանդները 3-2 հաշվով հաղթեց Ուելսին։ Հոլանդացիների կազմում գոլի հեղինակ դարձան Նոա Լանգը, Քոդի Գակպոն և Մեմֆիս Դեպայը, որը հաղթական գոլը խփեց վերջին վայրկյաններին։ Ուելսի կազմում աչքի ընկան Բրոննան Ջոնսոնը և Գարեթ Բեյլը։
Բելգիան 1-0 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Միակ և հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Միշի Բաչուային։