Հայաստանի հունահռոմական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում գոտեմարտել է ադրբեջանցի Ֆարայմ Մուստաֆաևի հետ և ցավալի պարտություն կրելով՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ և ոչ մի շանս չի տվել լեհ, շվեդ և թուրք մրցակիցներին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65կգ քաշային Վահե Հովհաննիսյանն էլ դարձել է պատանիների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելով շվեդ Սակասին:
Հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն: