«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով վերջերս է միացել ակումբին, արդեն բացատրել է իր հիմնական պահանջը խաղացողներին էլեկտրոնային փոստով:
Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Աղբյուրի համաձայն՝ նամակի հիմնական նպատակը խաղացողներին փոխանցելն էր այն պահանջը, որ նա հանդերձարանում չի հանդուրժի եսասիրությունը: Խաղացողներից ոչ ոք չպետք է իրեն վեր դասի թիմից կամ նրա նպատակներից։ Տեն Հագը նաև ընդգծել է, որ իր խաղացողները պետք է հետևեն որոշակի կանոնների խաղադաշտում և դրանից դուրս, հոգ տանեն իրենց մասին:
Տաս Հագի գալուց հետո առանձնահատկություններից մեկը կլինի նոր խոհարարի ժամանումը և մասնագետի անձնական հսկողությունը խաղացողների սննդակարգի և սնուցման վրա՝ սննդաբանի հետ միասին։ Անձնակազմում կլինի նաև խաղացողների կատարողականի վերլուծաբան, ում աշխատանքը կլինի խաղացողներից յուրաքանչյուրի առավելագույն ներուժը բացահայտելու տարբերակներ առաջարկելը: