Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Մարկինյոսը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:
Այս մասին հայտնում է «զինագործների» մամուլի ծառայությունը։
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն Transfermarkt-ը հայտնում է, որ բրիտանացիները 3,5 մլն եվրո են վճարել 19-ամյա հարձակվողի համար։
Այս մրցաշրջանում Մարկինյոսը «Սան Պաուլոյի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։