ԱԱ 2022-ի ուղեգրի համար խաղում Ավստրալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Պերուի թիմի նկատմամբ:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Դարպասի գրավում տեղի չունեցավ: Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես հաշվի մեջ փոփոխություն չեղավ ու կողմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին ավստրալացիները: