Հարի Քեյնը խոսել է Էրլինգ Հոլանդի և Դարվին Նունյեսի՝ ԱՊԼ տեղափոխության մասին։
Հոլանդը «Ման Սիթի» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», իսկ Նունյեսը «Լիվերպուլ»՝ «Բենֆիկայից»։
««Ոսկե խաղակոշիկի» համար պայքարը միշտ բարդ է, Պրեմիեր լիգայում արդեն մի քանի տարի է ինչ թոփ-հարձակվողներ կան։ Յուրաքանչյուր մրցաշրջանում, որ ես խաղացել եմ, միշտ համառ պայքար է եղել։
Սպասում ես, որ լավագույն հարձակվողները կցանկանան խաղալ Պրեմիեր լիգայում, և այս երկու նոր տրանսֆերների պարագայում այդպես էլ եղավ։ Այն ինձ օգնում է որպես խաղացողի լավ մրցակցություն ունենալ և ստիպում է ինձ կատարելագործվել ու ավելի լավը դառնալ, այնպես որ, իհարկե, անհամբեր սպասում եմ այս մարտահրավերին։
Այդ առումով ոչ մի ճնշում չկա մյուս խաղացողների կողմից։ Բոլորս գիտենք մեր պարտականություններն ու աշխատանքը, և ես փորձում եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա որպես փորձառու խաղացողներից մեկը, և ինձ ուղղակի դուր է գալիս գոլեր խփելը»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։