«ՌԲ Լայպցիգն» իր սոց.ցանցերի պաշտոնական էջերում լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի հավաքականի մարզումից, որտեղ թիմի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն մեկ կադրում է հայտնվել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ:
«Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ու Կարիմ Բենզեման»,- այսպես է մակագրել լուսանկարը «ՌԲ Լայպցիգի» մամուլի քարտուղարությունը:
Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ավարտված մրցաշրջանում նա «ՌԲ Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում 50 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: