Մարկո վան Բաստենը համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային.
«Պելեն, Մարադոնան և Կրոյֆը, իմ կարծիքով, պատմության երեք լավագույն խաղացողներն են։ Մանկուց ուզում էի նմանվել Կրոյֆին։ Նա իմ ընկերն էր։ Ես կարոտում եմ նրան։
Պելեն և Մարադոնան նույնպես անհավանական էին: Մեսսին նույնպես հիանալի խաղացող է, բայց Մարադոնան միշտ ավելի շատ է աչքի ընկել որպես անհատականություն իր թիմերում։
Մեսսին այն մարդը չէ, ով կռվի կգնա առաջին շարքերում»,- ասել է հոլանդացի նախկին հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում: