Իսպանացի մասնագետ Գիլերմո Աբասկալը նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ 33-ամյա մարզիչը աշխատել է «Բազելի» հետ և Շվեյցարիայի առաջնությունում զբաղեցրել երկրորդ տեղը։
Աբասկալի գլխավորությամբ «Բազելը» անցկացրել է 16 հանդիպում, որոնցից հինգում հաղթել է, յոթ խաղ ավարտել ոչ-ոքի և կրել չորս պարտություն։
Երիտասարդ մասնագետը մարզչական աշխատանքը սկսել է «Սևիլիայի» ակադեմիայում։ Նշենք, որ մոսկովյան ակումբը պայմանագիր է կնքել նաև լեհ պաշտպան Մացեյ Ռիբուսի հետ։