Ռոբերտ Լևանդովսկու շուրջ ծավալվող տրանսֆերային իրադարձություններն ավելի բուռն ընթացք են ստանում։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ ԱՎելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկուն իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Չելսին», սակայն ֆուտբոլիստի կինը չի ցանկանում ապրել Անգլիայում։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված ակումբների շարքին են դասվում նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»։ Կատալոնացիներն այս պահին համարվում են ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու ֆավորիտը։