Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ԱԱ-2022-ի ուժեղագույնների մասին։
«Կարծում եմ՝ Արգենտինան գերազանցում է մյուսներին։ Բրազիլիան ևս։
Բրազիլիային էլ ավելացրեցի, որովհետև բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչները կգան ու կասեն․ «Դուք Արգենտինային ավելի բարձր դասեցիք»։ Այնպես որ ասում եմ, որ Արգենտինան ու Բրազիլիան մյուսներից զգալիորեն լավն են»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում La Nacion-ը։