«Բրենտֆորդի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ազգերի լիգայի 3-րդ տուրում Խորվաթիայից կրած պարտությունը (0:1).
«Մենք շատ պայքարեցինք, դժվար խաղ էր: Կարծում եմ, որ խաղակեսերը բոլորովին այլ կերպ դուրս դասավորվեցին։ Առաջին խաղակեսում մենք շատ էինք տիրում գնդակին և շատ պահեր ստեղծեցինք, միայն վերջին փոխանցումն էր բացակայում։
Մոդրիչի և Կովաչիչի խաղադաշտ դուրս գալուց հետո նրանց խաղը փոխվեց։ Նրանք սկսեցին տիրել գնդակին, իսկ մենք այլևս ուժ չունեինք այն վերադարձնելու։
Երկուշաբթի օրը ևս երեք միավոր վաստակելը մեծ հաղթանակ կլինի: Չորս խաղում ինը միավոր վաստակելը մեծ ձեռքբերում կլինի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ տուրում Դանիայի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Դանիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ Ավստրիայի հավաքականի հաղթանակը՝ 4,30։