Անվանի ըմբիշ, ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանն այցելել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպել է արցախցի ըմբիշների հետ: Այս մասին Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում կատարած գրառման միջոցով.
«Արցախ այցի շրջանակներում հանդիպեցի Ստեփանակերտի և Մարտունու պատանի/երիտասարդ ըմբիշների հետ: Ունեցանք շատ հետաքրքիր և ուսուցողական զրույց՝ հարց ու պատասխանի ձևաչափով:
Խոստացա հաջորդ այցին համատեղ մարզում անել (ժամանակի սղության պատճառով՝ այս անգամ չհասցրեցի): Մարզիկները հիասքանչ էին: Նրանցից շատերը բնատուր տվյալներով օժտված, և որ ամենակարևորն է, վառվող աչքերով, պայքարող… »,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը և լուսանկարներ հրապարակել: