Հայաստանի հավաքական հրավիրված կիսապաշտպան Էդգար Բաբայանը bold.dk-ին տված հարցազրույցում խոսել է իր ակումբային կարիերայում սպասվող իրադարձությունների մասին։
«Պայմանագրիս ժամկետը լրացել է «Վեյլեի» հետ։ Կոնկրետ առաջարկ ունեմ Դանիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբից, ինչպես նաև այլ երկրներից։ Հիմա ես կմիանամ հավաքականին և գործակալիս ասել եմ, որ ինձ հետ կապնվի այն ժամանակ, երբ կոնկրետ և հստակ առաջարկ կլինի։՛
Ես կընտրեմ այնպիսի տարբերակ, որի արդյունքում բավարար խաղաժամանակ կստանամ։ Գումարը ևս կարևոր է, բայց սպորտային հանգամանքը առաջնային է։ Ես խաղացել եմ Դանիայի սահմաններից դուրս, որտեղ այնպիսի ֆինանսական պայմաններով առաջարկ էի ստացել, որը սխալ կլիներ մերժել։ Այս պահին առաջնայինը ֆուտբոլն է»,- նշել է Բաբայանը։