Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի` ԵԱ-ի մեկնարկում տարած ֆանտաստիկ հաղթանակը.
«Բաչկովի բարձր կարգն իրենն ասաց: Շատ ուրախ եմ, որ Բաչկովը շատ արագ մտավ գործի մեջ: Չէի սպասում: Շատ լավ հաղթանակ էր»:
Աղամալյանը նշել է` Բաչկովի վնասվածքն այսօր իրեն զգացնել չի տվել:
Հիշեցնենք` Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հաղթանակի դեպքում առնվազն բրոնզե մեդալ կնվաճի:
Հաղթանակից հետո Բաչկովը շնորհակալություն էր հայտնել աջակցության համար և իր այս հաղթանակը նվիրել կնոջը` Գոհարին,որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: