ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր՝ փարիզյան ակումբից հեռանալու խոսակցությունների մասին։
«Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել՝ հնարավոր տրանսֆերի հետ կապված։ Ես հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ցանկանում եմ կարիերաս շարունակել Փարիզում»,- նշել է բրազիլացի հարձակվողը։
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական գրանդի հետ լրանում է 2025 թվականի հունիսին։
Նեյմարի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։