Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ:
71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը, թեև բավականին լավ մենամարտ է անցկացրել, բայց տանուլ է տվել երրորդ ռաունդն ու դուրս մնացել հետագա պայքարից:
Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաև 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը: Նա մեկնարկային մենամարտում մրցել էր Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ:
Հայաստանն այսօր ևս մեկ ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում: Երեկոյան մրցափուլի ընթացքում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ ուժերը չափելով մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ: Մեկնարկը՝ 18:00-ից է: