«Կրասնոդարը» հայտարարել է Ալեքսանդր Ստորոժուկին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
40-ամյա մասնագետին կօգնեն Ալեքսանդր Օրեխովը, Գեորգի Սախվաձեն, ֆիզպատրաստության մարզիչ Անտոն Անտոնովն ու տեխնիկական մասով մարզիչ Անտոն Պոպրավկինը: Դարպասապահների մարզիչը կլինի Միխայիլ Սավչենկոն:
Նշվում է, որ գլխավոր մարզչի բոլոր օգնականները հանդիսանում են «Կրասնոդարի» ներկայացուցիչները:
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում Ստորոժուկը կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները:
Հիշեցնենք՝ «Կրասնոդարում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: