«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին ցանկանում է համոզել Պաուլո Դիբալային միանալ հռոմեական թիմին։
Արգենտինացին ազատ գործակալ կդառնա այս ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։
«Տեսնենք՝ կարո՞ղ եմ նրան Հռոմ բերել։ Ես կփորձեմ համոզել նրան։ Ես սիրով նրան կտայի իմ 10 համարը, եթե նա ցանկանար։ Բայց դա իմ որոշելիքը չէ»,- ասել է մայրաքաղաքային ակումբի նախկին հարձակվողը:
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն, «Ռոման» արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել Դիբալային: