«Հերտայի» ֆուտբոլիստները փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթեցին «Համբուրգին» և պահպանեցին իրենց գրանցումը Բունդեսլիգայում։
Համբուրգում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի օգտին՝ 2։0 հաշվով, որում գոլերի հեղինակ են դարձել Դեդրիկ Բոյատան ու Մարվին Պլատենհարդը։
Առաջին խաղում սեփական հարկի տակ «Հերտան» պարտվել էր 0։1 հաշվով։
Այսպիսով, մրցաշրջանի վերջում «Գրոյտեր Ֆյուրտը» և «Արմինիան» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ «Շալկեն 04»-ը և «Վերդերը» նվաճեցին էլիտար դիվիզիոնի ուղեգիր: