Հարձակվող Դիվոկ Օրիգին, ով պայմանագրի ավարտի պատճառով հեռացել է «Լիվերպուլից», տեղափոխվում է «Միլան»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
«Միլանը» հաջորդ շաբաթ սպասում է Դիվոկ Օրիգիին Իտալիայում, որպեսզի ֆուտբոլիստը բուժզննում անցնի, ապա պայմանագիր ստորագրի:
Կողմերը մեկ ամիս առաջ բանավոր համաձայնության են եկել, հիմա ընդամենը սպասում են պայմանագրի ստորագրմանը։