«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նոր չեմպիոնական մեդալ կստանա՝ գողացվածի փոխարեն։ Այս մասին հաղորդում է Ա Սերիայի թվիթերյան էջը։
Մասնագետը խնդրել է վերադարձնել այն, բայց Ա Սերիան հայտարարել է, որ նորը կհանձնի նրան։
Հիշեցնենք, որ «Միլանի» գլխավոր մարզիչը հայտնել էր, որ «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումից հետո գողացել են իր ոսկե մեդալը։