Այս օրերին Մեքսիկայում գտնվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականիանդամները պրոֆեսիոնալ մենամարտեր են անցկացրել տեղացի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել 49 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53.5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 59.5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61.5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 71.5 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 72 կգ քաշային Վահե Հաբեթյանն ու 80 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Ոչ-ոքի է ավարտվել 57 կգ քաշային Սամվել Այդինյանի մենամարտը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ: Մեքսիկայում է նաև ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը: