«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շնորհավորել է «Միլանին» Ա Սերիայում տարած հաղթանակի առթիվ:
«Շնորհավորում եմ իմ թիմին հիանալի մրցաշրջան անցկացնելու կապակցությամբ, որը կարող էր արտասովոր լինել՝ առաջնությունում հաղթանակի դեպքում:
Շնորհավորում եմ նաև «Միլանին» 86 միավոր վաստակելու առթիվ, բայց կնշեմ նաև իմ թիմին, քանի որ 84 միավորն այն չէ, ինչի նկատմամբ կարելի է բծախնդիր լինել: Ես հպարտ եմ իմ թիմով, մենք մեծ հաջողությունների ենք հասել, ինչպես՝ «Միլանը»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Միլանը» 11 տարվա մեջ առաջին անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն: