Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ հրապարակել է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար հրավիրված 25 ֆուտբոլիստների ցուցակը։
Հունիսին Իսպանիան հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի (հունիսի 2), Չեխիայի (երկու անգամ՝ հունիսի 5-ին և 12-ին) և Շվեյցարիայի (հունիսի 9-ին) հետ։ «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ է հրավիրվել հավաքական։