The Telegraph-ի համաձայն՝ «Տոտենհեմը» պատրաստ է միանալ Գաբրիել Ժեզուսի տրանսֆերային մրցավազքին։
«Արսենալը» վաղուց է հետաքրքրված բրազիլացու ծառայություններով: Հիմնական տարբերությունն այն է, որ Միկել Արտետան տեսնում է Ժեզուսին կենտրոնական հարձակվողի դիրքում և երաշխավորում է խաղաժամանակ, իսկ Կոնտեն ֆուտբոլիստին իր թիմում տեսնում է որպես վինգեր։
Ժեզուսի ծառայություններով հետաքրքված է նաև «Յուվենտուսը»:
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 70 միլիոն եվրոյով վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը՝ Էրլինգ Հոլանդի տրանսֆերային ծախսերը մասամբ փոխհատուցելու համար: