Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է պայքարել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի տրանսֆերները ձախողվեցին:
Defensa Central-ի աղբյուրը հայտնում է, որ լեհ ռմբարկուն արդեն բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ այն բանից հետո, երբ որոշել է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։
Սակայն, ըստ աղբյուրի, մադրիդյան գրանդը չի պատրաստվում թույլ տալ երրորդ վրիպումը, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի Լևանդովսկին չտեղափոխվի «Կամպ Նոու»։
Լևանդովսկու պայմանագիրը գերամանական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։