«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռոբերտ Լևանդովսկին գործակալ ունի, ով լվացել է նրա ուղեղը. նա ամբողջ տարին լվացել է նրա ուղեղը: Դա անտեղի է:
Մենք խորապես հարգում ենք Ռոբերտին։ «Բավարիան» միշտ իրեն ճիշտ է պահել նրա նկատմամբ, միշտ հարգանք է ցուցաբերել։
Մենք կոնկրետ առաջարկ արե՞լ ենք Լևանդովսկուն։ Մենք խոսեցինք նրա գործակալի հետ և հասկացանք, որ մենք պատկերացնում ենք մեր ապագան Ռոբերտի հետ միասին։ Մենք առաջարկել ենք կոնկրետ գումարով, կոնկրետ ժամկետով պայմանագիր։ Ես զարմացած եմ, որ նրա գործակալը հրապարակավ հակառակն է ասում»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sport1-ը։