«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP), այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
«Անկասկած, Լեաուն Միլանի խորհրդանիշներից մեկն է՝ որպես Իտալիայի չեմպիոն։ Նա հարձակվող է, ով միշտ կարող է հիանալի շոու ցուցադրել:
Ֆուտբոլային կիրքը, անկանխատեսելիությունը, մարզական ուժը և տեխնիկան նրան արդեն դարձրել են լավագույն խաղացողներից և միջազգային մակարդակի ամենավառ տաղանդներից մեկը»,- ասել է Ա Սերիայի գործադիր տնօրեն Լուիջի Դե Սիերվոն:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Լեաուն «Միլանի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: