«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակով է պատասխանել «Ասթոն Վիլայի» հետ խաղում քամբեքի մասին հարցին.
«Սիթին» զիջում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ 5 րոպեում շրջել խաղը և հաղթանակ տանել՝ դառնալով Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի հաղթող։
«Ես զանգահարեցի «Ռեալ», և նրանք ինձ լավ խորհուրդ տվեցին։ Ո՛չ մադրիդյան քամբեքը բացատրություն ունի, ո՛չ էլ մեր այսօրվա։
Երբեմն հաճելի է դա զգալ: Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա կօգնի մեզ ավելի ուժեղ դառնալ հաջորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Սեմ Լին։