Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի 38 խաղում խփել է 68 գոլ։ Սա վատագույն արդյունքն է 2003/04 մրցաշրջանից հետո, երբ թիմը խփել էր 63 գոլ։
Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Բարսան խփել է 86 գոլ։
Վերջին անգամ կատալոնացիները չկարողացան հաղթահարել 100 գոլի սահմանագիծը բոլոր մրցաշարերում 2004/05 մրցաշրջանում։
«Բարսելոնան» Լա լիգայի վերջին տուրում պարտվել է «Վիլյառեալին» (0:2): Մրցաշրջանի ավարտին Չավիի թիմը վաստակել է 73 միավոր և զբաղեցրել է 2-րդ տեղը Լա Լիգայում։