Իսպանիայում ավարտվեց Լա լիգայի մրցաշրջանը, որում «Վիլյառեալը» 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Այս հաղթանակի շնորհիվ Ունայ Էմերիի թիմը երաշխավորեց հաջորդ մրցաշրջանում իրենց մասնակցությունը եվրոպական մրցաշարերին։
«Վիլյառեալը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայում։
Այսպիսով, «Վիլյառեալը» կդառնա պատմության մեջ առաջին իսպանական ակումբը, որը կխաղա Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում, հայտնում է Opta Sports-ը: