«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» չտեղափոխվելու, այլ ՊՍԺ-ում մնալու որոշումը։
«Սա անձնական որոշում է, բայց այն շատ ուշ է կայացվել։ Ես իսկապես գնահատում եմ այս տղային և հարգում եմ նրա որոշումը, բայց ոչ այս պահին և ոչ այս ձևաչափով:
Սա լավ չէ ֆուտբոլի համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը, թեև նրա տեղափոխությունը «Ռեալ» թվում էր գրեթե լուծված խնդիր: