ԱՊԼ վերջին՝ 38-րդ տուրում, «Չելսին» ընդունել էր «Ուոթֆորդին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Կայ Հավերցը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Գոսլինգը հավասարեցրեց հաշիվը, բայց ավելացված առաջին րոպեին Բարկլին հաղթանակ պարգևեց «Չելսիին»։
Այսպիսով, «Չելսին» 74 միավորով զբաղեցրեց ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը և կխաղա ՉԼ-ում, իսկ «Ուոթֆորդը» 23 միավորով 19-րդ տեղում է ու մյուս մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում։
Մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Նորվիչին» և 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Լոնդոնցիներից աչքի ընկան Կուլուսևսկին (16′, 64՛), Քեյնը (32′) և Սոն Հին Մինը (70′, 75՛)։
Այսպիսով, «Տոտենհեմը» 71 միավորով հայտնվեց ԱՊԼ 4-րդ տեղում և կխաղա ՉԼ-ում, իսկ «Նորիվչը» 22 միավորով վերջին տեղում է և մյուս մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում։
Իսկ «Արսենալը» տանը 5-1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Լոնդոնցիների գոլերը խփեցին Մարտինելին (27′), Նկետիան (31′), Սեդրիկը (56′), Գաբրիելը (59′) և Էդեգորը (82′): «Էվերթոնի» միակ գոլը խփեց վան դե Բեկը (45+3):
Այսպիսով, «Արսենալը» վաստակած 69 միավորով 5-րդն է ու կխաղա Եվրոպա լիգայում, իսկ «Էվերթոնը» 39 միավորով՝ 16-րդն է։