ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Կիլիան Մբապեի հետ պայմանագրի երկարաձգումը.
« Ես այդ մասին իմացա պաշտոնական հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե առաջ։
Սա մեծ հպարտություն է։ Կիլիանն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, եթե ոչ լավագույնն այս պահին: Նրան քննադատում էին, բայց նա որոշեց մնալ»,-ասել է Պոչետինոն։