Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ցանկություն է հայտնել աշխատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։
«Իհարկե, ես կցանկանայի խաղալ Կլոպի գլխավորությամբ. Նրա Դորտմունդի «Բորուսիան» անհավանական էր, և այժմ նա «Լիվերպուլում» համաշխարհային կարգի թիմ է կառուցել: Կլոպը հաջողակ մարզիչ է», — Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանի ընթացքում «սերուցքայինների» ղեկավարությունն առաջարկել է կիսապաշտպանին երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը, սակայն գերմանացին մտածելու համար ժամանակ է խնդրել։