«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Կիլիան Մբապեի հավատարմությունը ՊՍԺ-ին հիանալի պահ է մեր ակումբի պատմության մեջ և հիանալի պահ ամբողջ աշխարհի մեր երկրպագուների համար:
Տեղափոխվելով ՊՍԺ՝ նա դարձավ մեր ակումբի ապագայի հիմքը թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Ես աներևակայելի հպարտ եմ և շատ ուրախ՝ Կիլիանի, մեր երկրպագուների և ՊՍԺ-ի ողջ ընտանիքի համար, որ մենք միասին կշարունակենք մեր հիանալի ճանապարհորդությունը։ ՊՍԺ-ի պատմության մեծագույն նվաճումները ապագայում սպասում են մեր ակումբին և մեր երկրպագուներին»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 23-ամյա հարձակվողի նոր համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։