Հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, որը ռուսական անձնագիր ունի, հեռացել է «Լևանտեից»։
Իր հեռանալու մասին Սևիկյանը տեղեկացրել է instagram-ի էջում։ 20-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբի համակարգ էր տեղափոխվել 2018 թվականին։ Այս ընթացքում կիսապաշտպանը «Լևանտեի» հիմնական թիմում անցկացրել է երկու հանդիպում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 700 հազար եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգարը և վերջինիս եղբայրը՝ Էրիկը, որը հանդես է գալիս «Վալենսիայի» համակարգում, համաձայնել են հանդես գալ Հայաստանի հավաքականում։