ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին գրել է հայտնի ինսայդեր, լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Լրագրողի տեղեկություններով՝ 23-ամյա հարձակվողը վերջնական որոշում է կայացրել մնալ փարիզյան թիմում և հրաժարվել է «Ռեալի» առաջարկից, որի հետ բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերել ավելի վաղ։ Հարձակվողն այսօր կարող է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս ամառ:
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի հեղինակ։