Պեպ Գվարդիոլան կարծում է, որ ավելի շատ մարդ աջակցում է «Լիվերպուլին», քան «Մանչեսթեր Սիթիին»:
Ավելի վաղ Գվարդիոլան, խոսելով տիտղոսի համար պայքարի մասին, ասել էր. «Ամբողջ երկիրը Լիվերպուլին է աջակցում։ Նրանք, իհարկե, զարմանալի պատմություն ունեն եվրոպական մրցաշարերում, բայց՝ միայն 1 հաղթանակ Պրեմիեր լիգայում վերջին 30 տարում»:
«Վստահ եմ, որ իմ անգլերենը այնքան էլ չի լավացել չորս-հինգ տարի այստեղ լինելուց հետո: Ես ասացի՝ երբ տիտղոսների համար պայքար է գնում, ավելի մեծ պատմություն ունեցող թիմերն ավելի շատ երկրպագուներ են ունենում։
Դա տեղի է ունենում Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում: «Լիվերպուլի» երկրպագուները ցանկանում են հաղթել. ես չեմ ասում, որ ամբողջ երկիրը «Լիվերպուլի» երկրպագուներ են, բայց ընդհանուր առմամբ սա շատ տիտղոսներ ունեցող թիմ է։
Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի թիմեր, որոնց աջակցում են ավելի շատ մարդիկ, քան մյուսները: «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» հարուստ պատմություն ունեն, իսկ մենք նորեկներ ենք: Այդ իսկ պատճառով մենք դա՝ Պրեմիեր լիգայի տիտղոսը, համարում ենք արտոնություն և բաց չենք թողնի 95 րոպեն վայելելու հնարավորությունը»,- մեջբերում է «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին BBC-ն։