Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
Սպասվում է, որ առաջիկա օրերին հարձակվողը կա՛մ կմիանա մադրիդյան ակումբին, կա՛մ կընդունի փարիզյան ակումբում մնալու շահավետ առաջարկը։
«Կարծում եմ, որ նա կտեղափոխվի «Ռեալ»: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ եթե նա ցանկանար երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ, ապա դա կաներ, բայց ես կարող եմ և սխալվել»,- մեջբերում է Տեբասին Marca-ն։
Մբապեի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի վերջին։ Հարձակվողը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող ազգային առաջնությունում։