Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, խոսելով «Ռեալ Բետիսի» հետ Լա լիգայի մրցաշրջանի վերջին խաղում (0-0) վինգեր Գարեթ Բեյլի բացակայության մասին, նշել է, որ ուելսցին դեռ հնարավորություն կունենա հրաժեշտ տալ երկրպագուներին։
«Բեյլը ցանկանում էր հրաժեշտ տալ երկրպագուներին:
Նա ևս մեկ հնարավորություն կունենա, քանի որ կարծում եմ, որ նա պատրաստ կլինի մասնակցելու Փարիզում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Գարեթ Բեյլը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նախատեսված է մայիսի 28-ին։