«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը 2021/22 մրցաշրջանի Ա Սերիայի եզրափակիչ՝ 38-րդ տուրում սահմանեց լիգայի նոր ռեկորդ։
«Ռոման» հանդիպեց «Տորինոյի» հետ և վստահ հաղթանակ տարավ՝ 3:0 հաշվով։
Աբրահամը դուբլի հեղինակ դարձավ՝ Իտալիայի առաջնությունում խփած գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 17-ի։ Այսպիսով, Թեմին թարմացրեց Ա Սերիայի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստների խփած գոլերի քանակով։
Նախորդ ռեկորդը, որը սահմանել էր «Ինտերի» խաղացող Ջերի Հիչենսը 1961/62 մրցաշրջանում (16 գոլ մեկ առաջնությունում), տևեց 60 տարի։