Հոկեյի աշխարհի 2022 թվականի առաջնության Գերմանիա-Դանիա հանդիպումը հետաձգվել է արենայում տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է Ilta-Sanomat-ը։
Խաղը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 17:20-ին «Հելսինկի» սառցե պալատում։
Թիմերը չեն հասցրել դուրս գալ նախավարժանքի։ Երկրպագուներն ու հոկեիստները էվակուացվել են փողոց։
Հելսինկիի փրկարար ծառայությունը հաղորդել է, որ սառցե արենայում հրդեհն արդեն մարված է, վնասը մեծ չէ, ոչ ոք չի տուժել։
Կազմակերպիչները կհաղորդեն խաղի մեկնարկի ժամը։
Նշենք, որ 21:20-ին այս արենայում պետք է սկսվի Կանադայի ու Ղազախստանի թիմերի միջև խաղը։