Էստոնիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 4 մեդալ։
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը։ 51 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանն ու 71 կգ Տիգրան Մելքոնյանը դարձել են արծաթ մեդալակիր։ Մրցաշարին մասնակցում էր 6 երկրի ներկայացուցիչ։
Մեր բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Մրցավայր էին մեկնել նաեւ ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանն ու փոխնախագահ Արթուր Կրիկյանը։